ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Իսրայելի գործողություններին պատասխանելու իրավունքը Քաթարը կիրացնի ցանկացած ժամանակ և իր ձևով

Իսրայելի գործողություններին պատասխանելու իրավունքը Քաթարը կիրացնի ցանկացած ժամանակ և իր ձևով
11.09.2025 | 12:19

Քաթարի մայրաքաղաք Դոհային Իսրայելի հասցրած հարվածներից հետո մի շարք արաբական երկրներ իրենց աջակցությունը հայտնեցին Քաթարին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Բին- Սալմանն հայտարարել է Քաթարին անվտանգային երաշխիքներ և աջակցություն տալու անհրաժեշտության մասին։

Մյուս կողմից, Քաթարի վարչապետ, շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասսիմ Ալ Թանին հայտարարել է, որ Իսրայելը չի կարող անպատիժ մնալ, և Իսրայելի գործողություններին պատասխանելու իրավունքը Քաթարը կիրացնի ցանկացած ժամանակ և իր ձևով։

«Չի կարելի անտեսել գործողությունները, որոնք անմտորեն ուղղված են երկրի ինքնիշխանության խախտմաը։ Եվ դրանց դեմ պետք է պայքարել բոլոր միջոցներով»,- ասել է Ալ Թանին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ